Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ
Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։
Մի քանի օր առաջ հրդեհ էր «Արևիկ» ազգային պարկում, որը էլի տևեց ոչ մեկ օր, և վառվեցին դարավոր գիհիներ։
Երևանում այրվեց Բուսաբանական այգու տարածք, որտեղ, ինչպես հայտնեցին այֆուց panorama.am-ին, նույնիսկ ոռոգման հնարավորություն չի ստեղծված։
ԱԻՆ-ը երեկ արտակարգ խորհրդակցություն անցկացրեց, բայց ինչպես ակնհայտ է՝ ուշացած։ Դա պետք էր անել ավելի վաղ, ոչ թե սահմանափակվել «հրդեհավտանգ շոգի» մասին քաղաքացիներին զգուշացնելով։
Ինչպես միանգամայն տեղին քննարկում են հրդեհը սոցցանցերում՝ «խայտառակություն»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ երեկ Արայի հրդեհը մարելուն փրկարարներին միացել են կամավորներ, սակայն ինչպես պարզ դարձավ առավոտյան, դեռ ծուխը կա։
Նշենք, որ Արան ունի և բուսական, և կենդանական արեալ։
Հարակից հրապարակումներ`
- «Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Հրդեհ՝ «Արևիկ» ազգային պարկի հատվածում
- Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա
- «Արևիկ» ազգային պարկի բեզոարյան այծերը՝ հանքային ջուր խմելիս
- Ջրցան մեքենաները կազմ-պատրաստ են
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ
- Խոսրովում հովազը միզել է տեսախցիկի վրա
- «Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը»
- Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
- Մարվել է «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում կրկին բռնկված հրդեհը