Փաստաբան Նազելի Վարդանյանը՝ Գնդեվազի հողերի վաճառքի մասին
«Մենք պետք է դատարան պահանջ ներկայացնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հատուցի այս տասը տարվա վնասը, որը հասցրել են մեր երկրին՝ օգտագործելով մեր էկոհամակարգերը, ռեսուրսները»,- այսօր Ամուլսարի հանքի շահագործման թեմայով քննարկման ժամանակ այս մասին խոսեց փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը։
Նա շեշտեց, որ այս տարիների ընթացքում մարդկանց զրկել են արոտավայրերից, այգիներից։ Հիշեցնենք՝ այգիների վաճառքը շատ է շահարկվում սոցցանցերում, հիմնականում, որ՝ իրենց այգիները վաճառել են հերիք չէ, հիմա էլի բողոքում են։
Շատ կարևոր է, որ փաստաբանն անդրադարձավ այս կնճռոտ հարցին ևս։
«2014 թվականին հեկտարնեորվ ծիրանի այգիներ են կտրել ծաղկած ժամանակ։ Գնդեվազի բնակիչները չեն վաճառել հողերը, դրա հետ կապված քրեական գործ կա, որտեղ մեղադրվում է գյուղապետը։ Նա իմացել է, որ ընկերություն է գալիս, վերցրել է լավ հողակտորները, վաճառել է իր մերձավորներին ցածր գնով, նրանք էլ տասնապատիկ բարձր գնով վաճառել են ընկերությանը, ու այնպես է ստացվել, որ սովորական գյուղացու հողն ընկել է այդ մարդկանց հողերի արանքը, ու եթե այս սովորական գյուղացին այդ հողը չվաճառեր, ինքն այդ հողը անգամ 20 դրամով չէր վաճառի»,- մանրամասնեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան