Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ
«Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար դրամից պակաս չի լինելու։ Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ովքեր քիչ դասաժամեր ունեն եւ համեստ ռոճիկ, կրճատվելո՞ւ են, Հայաստանում քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ։
Հաշվարկվա՞ծ է, թե ուսուցիչների նվազագույնը 108 հազար դրամ աշխատավարձի դեպքում պետական բյուջեից հավելյալ որքա՞ն ծախս է լինելու։ Հուսամ, որ նախարար Հարությունյանի այդ խոստումը չի համալրելու նոր իշխանության խոստացված, սակայն չկատարված բազում խոստումների ցանկը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկան Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը աշխատանքային քննարկում է անցկացնում Արայիկ Հարությունյանի հետ
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան