Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի սիրեցյալին մերժել են Միացյալ Նահանգներ մուտքը
ԱՄՆ-ը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհուն՝ Քերի Սայմոնդսին, վիզա տրամադրել՝ երկիր մուտք գործելու համար։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է Daily Mail-ը:
Ըստ տեղեկությունների, վիզա տրամադրելը մերժվել է՝ կապված Սոմալիլանդ նրա անցած տարվա այցի հետ, որի անկախությունը չեն ճանաչում ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը։
Հաղորդվում է, որ Սայմոնդսը նախատեսում էր գալիք օրերին մեկնել Ամերիկա ՝ մի շարք հանդիպումներ անցկացնելու՝ որպես շահույթ չհետապնդող բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ:
Նշվում է, որ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել ԱՄՆ-ի կողմից, թե ինչու է մերժվել Սայմոնդսի մուտքը ԱՄՆ։