Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին. Մակրոն
Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չէ: «Ռիա նովոստի»-ի փոխանցամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:
«Միայն Մեծ Բրիտանիան՝ մեր ընկերն ու դաշնակիցը, կարող է ընտրել իր ճակատագիրը, այն եղանակը, որով նա դուրս կգա Եվրամիությունից, և այն հիմքը, որը նա ցանկանում է հաստատել Եվրոպայի հետ: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, այդ թվում՝ հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի դուրս գալուն, եթե ընտրվի այդ սցենարը: Դա ԵՄ-ի ընտրությունը չէ, բայց մեր համաքաղաքացիների, մեր տարածքների, մեր ընկերությունների նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունն է` պատրաստ լինել բոլոր տարբերակներին»,- նշել է Մակրոնը։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի հոկտեմբերի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ջոնսոնը 120 մլն դոլար կծախսի «կոշտ» Brexit-ի գովազդի համար
- Տուսկը խոսել է Brexit-ի չեղյալ հայտարարելու հավանականության մասին
- Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ից հետո
- Լոնդոնը դիմել է ԵՄ-ին՝ մինչև հունիսի 30-ը Brexit-ի հետաձգման խնդրանքով
- Եվրամիությունը Brexit –ի հարցով կընդունի վերջնական որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին