Samsung-ը օգոստոսի 23-ից 70 երկրներում սկսում է վաճառել Galaxy Note 10-ը
Samsung Electronics-ը վաղվանցի՝ օգոստոսի 23-ից, սկսում է վաճառել իր նոր սմարթֆոնը՝ Galaxy Note 10-ը 70 երկրներում: Այս մասին հայտնել է կորպորացիայի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է Tass-ը։
«Օգոստոսի 23-ից ֆաբլետը հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, ներառյալ Ռուսաստանում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրներում: Սեպտեմբերին այդ ցանկը կընդգրկի 130 երկիր», - ասվում է հայտարարության մեջ:
Ընկերությունը երեքշաբթի հայտարարել էր, որ ավելի քան 1 միլիոն հարավկորեացիներ նախնական պատվիրել են Galaxy Note 10-ը:
6.3 դյույմանոց էկրանով Galaxy Note 10-ը Հարավային Կորեայում արժե 1,2 միլիոն վոն (1,025 դոլար), իսկ 6,8 դյույմանոց էկրանով մոդելները՝ 1,5 միլիոն վոն (1,250 դոլար):
Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն է, որը համապատասխանում է տվյալների փոխանցման գերարագ 5G- ի նոր ստանդարտին: