Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)։
Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքից։
Նշենք, որ ՍԴ-ն խորհրդատվական կարծիքի համար դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ստացել է դիմումը։ Կառույցը նաև մամուլի հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ հինգ դատավորներից կազմված հանձնաժողովը որոշում կկայացնի՝ արդյոք ընդունել խորհրդատվական կարծիքի վերաբերյալ դիմումը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից. ՍԴ
- ՄԻԵԴ․Հինգ դատավորներից կազմված հանձնաժողովը ՀՀ ՍԴ դիմումն ընդունելու վերաբերյալ որոշում կկայացնի
- ՄԻԵԴ-ն ստացել է Ռ․Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը
- ՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված երրորդ գանգատը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին