ԱԳ նախարար․ Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպումը օրակարգում կա ու միշտ եղել է
«Թրամփի ու Պոմպեոյի հետ մենք հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։ Միացյալ Նահանգները յուրահատուկ համակարգ է, բարդ իր կառուցվածքով։ Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպումը օրակարգում կա, միշտ եղել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե այս պահին բանակցություններ գնում են, որ վարչապետ Փաշինյանը հանդիպի Թրամփին, ԱԳ նախարարը կրկնեց, որ սա իրենց օրակարգի մշտական հարց է։
«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի երկխոսությունը բարձր մակարդակով այս շրջանում ակտիվացել է։Ուղղակի գնահատեք այն բոլոր հանդիպումները, որ տեղի են ունեցել այս մեկ տարվա ընթացքում Սպիտակ տան ղեկավարության և Պետքարտուղարության հետ»,- ասաց Մնացականյանը։
Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հետ կապված նախարարը նշեց, որ այն մտահոգիչ հարց է, զգայուն, սակայն այս պահին նորություն չունի ասելու։
ԱԳ նախարարը, պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի, երկու երկրների ղեկավարների հավանական հանդիպման հարցին, ասաց, որ հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել։
«Ուրուգվայի նախարարի հետ ասուլիսում ես ասացի, որ, բնականաբար, ամենը շարունակվում է և, ինչպես արվում է ըստ կանոնի, համաձայնեցված պահին մենք կհայտարարենք այդ մասին»,-ասաց նախարարը։
Ադրբեջանի հետ օպերատիվ կապի հետ կապված նախարարը նշեց, որ այն գործում է բավական կայուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան