Ստեփանակերտում «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» մասնաճյուղ է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ արարողությունից հետո Նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին և կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ՀՄԸՄ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը կարևոր է համարել ՀՄԸՄ դերակատարությունը երիտասարդության հայեցի դաստիարակության, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում՝ նշելով, որ մեծ սպասելիքներ ունի Արցախում կազմակերպության գործունեությունից: