«Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, ովքեր նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։
Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թևն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։
Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլի» պատգամավոր, հանքի շահագործումը շարունակելու դիրքորոշման կողմնակից Հովիկ Աղազարյանից։ Նա խուսափել է ուղիղ պատասխանից․ «Եթե այս հարցն իմ ընկերների համար իսկապես սկզբունքային հարց է, իրենք կարող են ընտրել իրենց ճանապարհը, բայց նոր իրողություններում իշխանության նկատմամբ վստահության արդյունքում կարելի է մի փոքր տեսակետ փոխել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան