Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը
Այսօր ժամը՝ 19։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կրկին ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը։
Երգչախմբի երգացանկի հիմնական մասն են Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ և եկեղեցական երգերը: Դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական և պարային: Այս մասին տեղեկանում ենք «Նարեկացի» արվեստի միությունից:
«Խազեր» երգչախումբը կարևորում է դպրոցներում և հասարակական վայրերում երգելը ու տարածելը ազգային երաժշտությունը:
Երգչախմբի անդամներ․
Անի Նավասարդյան
Արփինե Խլղաթյան
Մարիամ Էլբակյան
Մհեր Մարտիկյան
Արթուր Եղիազարյան
Երգչախումբը ստեղծվել է 2012-ին՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ...), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Դրա մի փոքրիկ մասնիկն էլ ներկայացնում է երգչախմբի անունը:
Մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա