ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:
Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:
Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»,- գրել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան
- ՀՊՏՀ-ում բարեփոխումների անվան տակ ապօրինություններ են կատարվում. Գագիկ Ասլանյան
- «ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իբրև իր մշակած բարեփոխումներ ներկայացվող քայլերն էլ յուրովի գրագողության արդյունք են»
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում. դասախոս
- ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը համոզված է՝ որ դասախոսների մրցույթը փոխելու է իրավիճակը
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը