«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը
Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի «Արցախ էյրֆեսթ 2019» ամենամյա 3-րդ օդային փառատոնը։ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության փոխանցմամբ՝ փառատոնի նպատակը Արցախում զբոսաշրջության և փոքր ավիացիայի զարգացումն է, վերջինիս ներուժի մասին տեղեկացվածության բարձրացումը:
«Արցախ էյրֆեսթը» ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Ստեփանակերտի օդանավակայանում և ուղեկցվում օդային շոու ծրագրով: Շոուի ընթացքում իրականացվում են ցուցադրական թռիչքներ ЯК-52, ЛК39 տեսակի ինքնաթիռներով, МИ8 ուղղաթիռներով, օդապարիկներով և պարապլաններով: Երեկոյան 7-ին մեկնարկում է փառատոնի համերգային հատվածը և փարթին:
«Արցախ էյրֆեսթի» կազմակերպիչներն են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Յելլ էքսթրիմ պարկը, Սքայբոլը և Սքայ քլաբ Արմենիան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան