Հասարակություն 11:07 23/08/2019 Հայաստան

Առաջարկվում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:

Նախարարությունից հայտում են, որ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, իրականացնում են  ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը։

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումը ընտանիքներին և կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ։

Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ, որի շրջանակներում գիշերօթիկ յոթ հաստատություններից երեքը արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների: Այդուհանդերձ, նախարարության ներկայիս քաղաքականությունն է անհրաժեշտ ցերեկային խնամքը այսուհետ ոչ թե պետական նոր կառույցներ ստեղծելու միջոցով տրամադրելուն, այլ մրցույթի արդյունքում հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով անհրաժեշտ ծառայությունների տրամադրմանը։ Ավելին, նախարարությունը պլանավորում է էապես ընդլայնել ցերեկային ծառայությունների ծածկույթը 2020 թվականից՝ նախատեսելով 30 խոշոր բնակավայրերում պատվիրակված ծառայությունների միջոցով ցերեկային կենտրոնների հիմնում, որն էական աջակցություն է ընտանիքների համար։ Ցերեկային ծառայությունները ներառելու են շարժական ծառայությունների բաղադրիչ՝ սպասարկելով նաև շրջակա գյուղական համայնքներին, ինչպես նաև սոցիալական օգնականի ծառայությունները։

2019 թ.-ին գիշերօթիկ մյուս չորս հաստատությունների լուծարման վերաբերյալ նախագծերն առժամանակ դադարեցվել են՝ վստահ լինելու համար, որ հաստատություններում գտնվող յուրաքանչյուր երեխայի համար գտնված է լավագույն լուծումը: Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների մշակման ծրագիր, որի շրջանակներում էլ ընթացք է տրվել գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին:

Գործընթացն իրականացվել է ամառային արձակուրդների ընթացքում, երբ երեխաները հաստատություններում չեն գտնվում՝ նրանց հնարավոր սթրեսային իրավիճակներից զերծ պահելու և ուսումնական տարվա սկզբին պատրաստի լուծումներ ունենալու համար:
Նախարարությունն այս ընթացքում աշխատել է երկու ուղղությամբ՝ կարևորելով ոչ միայն երեխայի իրավունքի իրացումը, այլև հաստատությունների աշխատակիցների խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հարկ է նշել, որ իրականացվել է գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների և միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժնը», «ՍՕՍ մանկական գյուղերը» և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Քննարկվել է այս ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման խնդիրը, ինչի արդյունում պայմանավորվածություն է ձեռքբերվել այն մասին, որ գործընթացում ներգրավված բոլոր ընտանիքները ներգրավված կլինեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:  Մինչև սեպտեմբերի 1-ը ընտանիքներից յուրաքանչյուրը տեղեկացված կլինի իր համար նախատեսված ծրագրի վերաբերյալ:

Այն դեպքերում, երբ գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի վերադարձն ընտանիք հնարավոր է, ընտանիքը ներգրավվելու է սոցիալական աջակցության վերոնշյալ ծրագրերում: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիքը չի բխի երեխայի լավագույն շահից, կկայացվի այլընտրանքային խնամքի որոշում՝ շեշտը դնելով խնամատար ընտանիքների ինստիտուտի վրա:

Ինչ վերաբերում է լուծարման ենթակա գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին, ապա նրանց առաջարկվել է ներգրավվել պետական զբաղվածության ծրագրերում, իսկ այն աշխատակիցներին, ովքեր ունեն մասնագիտական պատրաստվածություն, առաջարկվել է մասնակցել խնամատար ծնող դառնալու համար նախատեսված վերապատրաստումներին, համալրել հատկապես մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ծնողների բանկը՝ հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունն ու երեխայի խնամքի իրականացման փորձառությունը:

Այս բոլոր առաջարկները պաշտոնապես ներկայացվել են հաստատություններին՝ հորդորելով զերծ մնալ սեպտեմբերին նոր ընդունելություն իրականացնելուց, քանի որ նախագծերը գտնվում են շրջանառության վերջին փուլում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է իր հավատարմությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը, և տեղեկացնում, որ իրականացվող բոլոր գործընթացների հիմքում ընկած է պետական աջակցությունը ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքներին ուղղելու և համայնքային պատշաճ ծառայություններ ստեղծելու քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}