Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո
«Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել Մոսկվայի թիվ 1 կալանավայրից, որտեղ նա կրում էր իր 30-օրյա կալանքը: Այս մասին գրում է kommersant-ը։
Նշվում է, որ Մոսկվայի դատարանը հուլիսի 24-ին Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 30 օրյա բանտարկության՝ Մոսկվայի Քաղաքային Դումայի չգրանցված թեկնածուներին աջակցելու համար հուլիսի 27-ի հանրահավաքին միանալու կոչերի համար: Մեկ օր առաջ դատարանը չերկարաձգեց Նավալնու կալանքը:
Ձերբակալման ժամկետը լրացել է այսօր՝ 8: 50-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին