Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 23-ին, ժամը 08:56-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է:
ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվել է 140 հա խոտածածկույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 հա, այնուհետև կրակը տարածվել է՝ հասնելով մինչև 100 հա՝ ներառելով նաև անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ
- Սյունիքի անտառում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են