Ամազոնիա․ Համաշխարհային աստղեր Մադոննան, ԴիԿապրիոն, Շակիրան, Ռոնալդուն կոչ են անում քայլեր ձեռնարկել
Երկու շաբաթից ավել արդեն հրդեհվում է երկրագնդի ամենամեծ դաշտավայրը՝ Ամազոնիան, որը համարվում է մոլորակի «թոքերը», քանի որ ապահովում է երկրի թթվածնի մոտ 20 տոկոսը։
Հրդեհները աղետ են դարձել տեղի միջավայրի և էկոլոգիայի համար։ Բնապահպաններն ու հետազոտողները ասում են, որ կրակի պատճառը մարդկային գործոնն է, որոնք ցանկանում են մաքրել տարածքն ու օգտագործել այն, որը խրախուսվում է պրո-բիզնես նախագահ Բոլսոնարոյի կողմից։ Բոլսոնարոն էլ հերքում է մեղադրանքներն ու սլաքն ուղղում ՀԿ-ներին, նշելով, թե նրանք են սա անում, որպեսզի գումարներ ստանան։
Մեղադրանքների հետ միասին՝ Ամազոնիան շարունակում է այրվել, որի փրկության արշավին են միացել արդեն համաշխարհային աստղերը։
Երգչուհի Մադոննան ինստագրամում դիմել է նախագահ Բոլսոնարոյին ու խնդրել փոխել իր քաղաղաքականությունը և օգնել ոչ միայն իր երկրին, այլ ամբողջ մոլորակին։
Հարակից հրապարակումներ`
- «Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
- Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները