«Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ամազոնի դաշտավայրում բռնկված ու չմարվող հրդեհներին ու այն որակել որպես «միջազգային ճգնաժամ», որը պետք է լինի առաջնային թեմա այս շաբաթավերջի G7-ի գագաթնաժողովում: Այս մասին գրում է BBC-ն։
«Մեր տունն այրվում է», - թվիթերյան գրառում է կատարել Մակրոնը:
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն պատասխանել է՝ Մակրոնին մեղադրելով խնդիրը «քաղաքական շահի» համար օգտագործելու մեջ:
Բոլսոնարոն ասել է, որ Բիարիցում կայանալիք G7-ի գագաթնաժողովում հրդեհների թեման քննարկելու կոչերը, որին Բրազիլիան չի մասնակցում, առաջացնում է «սխալ գաղութատիրական մտածողություն»:
Ամազոնիան երկրագնդի ամենամեծ դաշտավայրն է։ Այն ապահովում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս հայտարարել էր, որ «խորապես անհանգստացած է» Ամազոնիայի հրդեհներով։
Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի հրապարակած արբանյակային տվյալները ցույց են տվել, որ այս տարի Բրազիլիայում հրդեհների 85% աճ է գրանցվել, դրանց մեծ մասը Ամազոնի շրջանում:
Our house is burning. Literally. The Amazon rain forest - the lungs which produces 20% of our planet’s oxygen - is on fire. It is an international crisis. Members of the G7 Summit, let's discuss this emergency first order in two days! #ActForTheAmazon pic.twitter.com/dogOJj9big
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) August 22, 2019
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում