ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ու գործընկերները հնարավորություն կունենան օգտվել վարկավորման նոր պարզեցված գործընթացից` ուղարկելով Բանկի գլխամասային գրասենյակ միայն հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: Վարկի ձևակերպման և տրամադրման ամբողջ գործընթացն իրականացվում է Բանկի պատասխանատու աշխատակցի կողմից՝ հաշված րոպեների ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է ավելի քան 700 խանութների և առևտային կետերի հետ, որոնց 15% արդեն օգտագործում են այս հնարավորությունը:
Այսպիսով, տվյալների մուտքագրման և մշակմանն ուղղված ժամանակը մի քանի անգամ կրճատվում է:
ՀՀ բանկային շուկայում այս ձևաչափը նորույթ է և վարկավորման գործընթացում հանդիսանում է վարկերի ձևակերպման յուրօրինակ ձևաչափ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում և պարբերաբար բարելավում է իր գործընթացները, որոնք ապահովում են վարկային պորտֆելի շարունակական աճ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ոսկու գրավով վարկեր ձևակերպելիս չօգտվել միջնորդների ծառայություններից և դիմել Բանկ ինքնուրույն
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան