ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500 մետր մրցատարածության նախնական փուլում գրանցել է 1:56.72 րոպե արդյունքը և մտել կիսաեզրափակիչ փուլ:
Վլադիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը երկտեղանոց բայդարկա 500 մետր մրցատարածությունում գրանցել է 1:43.89 րոպե արդյունը և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։
4 տեղանոց բայդարկա 500 մետր մրցաձևում էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Հայկ Թադևոսյան, Արթուր Ակիշին քառյակը գրանցել է 1:33.20 րոպե արդյունքը և դուրս մնացել պայքարից:
Հայաստանը առաջնությանը ներկայացել է 5 մարզիկով՝ Արա Վիրաբյան՝ կանոէ, Էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Արթուր Ակիշին, Հայկ Թադևոսյան՝ բայդարկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում