Որ նախարարությունն է պատասխանատու հայու «ծխացող օջախի» համար
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի պատճառով օրեր շարունակ ծխապատված է Արշակունյաց պողոտան ու հարակից տարածքը։ Հրդեհը պահեստում բռնկվել էր օգոստոսի 19-ին, սակայն այն վերջնական մարել դեռևս չի հաջողվում, սրան զուգահեռ նշված տարածքի բնակիչները շարունակում են շնչել ծխահարված օդը։ Համացանցում բնակիչներն իրենց մտահոգություններն են հայտնում, որ արդեն որերորդ օրն է թունավոր ծուխ են շնչում, գլխացավ ու սրտխառնոց ունենում։
Հասկանալու, թե որն է պատճառը, որ հրդեհաշիջում վերջանական հնարավոր չի լինում իրականացնել, Panorama.am-ը զրուցեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանի հետ, ով նշեց, որ այստեղ հիմնական խնդիրը կապված է փակ տարածքի հետ, որը պրոբլեմներ է առաջացնում իր սխեմաների, կառուցվածքի, երկաթբետոնե համակարգի պատճառով։
«Սառնարանների մեջ հովացման համակարգի միջնորդներ կան, որոնք շատ դժվար ու երկար են այրվում, իսկ տարածքի հետ կապված ջրի հասանելիության խնդիր կա։ Այրումը փակ տարածքում է, այդ դեպքում հրդեհաշիջումը ավելի բարդ է և խնդիրներ են առաջանում՝ հատկապես ջուրը տեղ հասցնելու հետ կապված։ Պատուհաններ, անցուղիներ չկան, հրշեջ-փրկարարները որոշ անցքեր են բացել, երկաթբետոնե կոնստրուկցիաները ծակել են, որպեսզի ջրի հասանելիության տարածքը մեծացնեն»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք տվյալ շենքը չունի մշակված այնպիսի սխեմա, որից պետք է օգտվել նման արտակարգ իրավիճակներում, մեր զրուցակիցն ասաց, որ 50-60 տարի առաջ կառուցված շենք է և դրա փաստաթղթերը չունեն, թե ինչ համակարգ է մշակվել այսպիսի իրավիճակների համար։
Ինչ վերաբերում է հրդեհի բռնկման պատճառներին՝ Զարգարյանն ասաց, որ ԱԻՆ համապատասխան վարչությունը հրդեհին առնչվող նյութերը ուղարկելու է Երևանի դատախազություն, որտեղ համապատասխան ընթացակարգով գործը կգնա։
Մեկ այլ հարցի, թե ով է պատասխանատու շրջակայքում տարածվող ծխի վտանգի ու բնակիչների առողջության համարը՝ նա պատասխանեց. «Ծխի, արտանետումների հետ կապված պետք է համապատասխան գերատեսչությունները զբաղվեն, մասնավորապես Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարությունները»։
Հարցն ուղղեցինք Առողջապահության նախարարությանը, որտեղից պատասխանեցին. «Պետք է դիմեք Շրջակա միջավայրի նախարարություն, կառավարության որոշում կա, իրենք պետք է անեն օդի մաքրության մոնիթորինգ, եթե նկատեն որ ինչ-որ բան կա, նոր ահազանգ են տալիս մեզ»։
Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ուղղորդեց կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ նշելով, որ ահազանգերին իրենք են արձագանքում և ունեն օդի մաքրման ստուգման համապատասխան կարողությունները։
Տեսչական մարմնի արձագանքն էլ հետևյալն էր. «Բաժնի պետը հիմա տեղում չէ, ձեր հարցերը կփոխանցենք, օրվա ընթացքում պատասխան կլինի»։
Այսպիսով՝ երեք գերատեսչություն այդպես էլ ոչ մի պատասխան չտվեց արտանետումների ու օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված, միայն ուղղորդեցին մեկը մյուսին։
Հավելենք նաև, որ ԱԻ նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք նաև Արա լռան հրդեհից, ինչին ի պատասխան նա ասաց. «Դեռ վերջնական մարում տրված չէ, ակտիվ հրդեհ չկա, բայց ծխացող օջախներ կան, որոնք պետք է շիջել մինչև վերջ, այնտեղ հերթապահություն է սահմանված»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում բռնկվել է 99 հրդեհ, ներգրավվել է 106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»
- Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան