«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր հավաքել կինոգետների, արվեստաբանների, դերասանների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Միջոցառման կազմակերպիչը կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանն էր, որ իր այս նախաձեռնությամբ երկու նպատակ ուներ՝ մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել նաև մարզեր և ֆիլմի դիտում-քննարկումով ցույց տալ, թե ինչպես կարելի հաջողության ճանապարհ կերտել։
«Մենք պետք է կիսվենք մեր պատմություններով ու ցույց տանք, թե ինչպիսին է եղել հաջողության ճանապարհը, կոնկրետ օրինակներով ցույց տանք մի կետից մյուսը հասնելու ընթացքը. ոմանց համար բարդ, ոմանց համար՝ անհավանական թվացող: Բայց նման պատմությունները ոգեշնչող կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր նոր են կառուցում իրենց երազանքի ճանապարհը: Ի վերջո, ես վստահ եմ, որ բոլորիս մեջ էլ ապրում է Ջոնաթան Լիվինգսթոնը»,- նշեց Դիանա Մարտիրոսյանը:
Այս ամենից զատ՝ կինոքննադատը նաև շեշտեց, որ Հայաստանի մարզերն ունեն զբոսաշրջային ու մշակութային զարգացմանը նպաստող մեծ պոտենցիալ, և որը պետք է օգտագործել:
«Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի»» նախապատրաստական աշխատանքների ժամանակ էինք այս տարածքը տեսել և ափսոսանք էիք ապրում, որ բոլոր միջոցառումները տեղի են ունենում հիմնականում Երևանի կենտրոնում, մինչդեռ Հայաստանն ունի շատ մեծ նախադրյալներ մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու, հետաքրքրացնելու համար», -նշեց Դիանա Մարտիրոսյանը:
Ռեժիսոր Հոլլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը 1973թ-ին թողարկված ամերիկյան դրամա է` ոգեշնչված Ռիչարդ Բախի համանուն նովելից: Ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի պատմությունը, ով վտարվելով իր երամից, սովորում է կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան կինոսերների շրջանակում: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերոում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան