Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել։
Լրագրողի հարցին, թե «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները ներսում մասնակում են հրդեհաշիջման աշխատակիցնրը, դրա համար ե՞ք եկել, որպեսզի կոչ անեք նրանց դուրս գան, ոստիկաններն ավելի վաղ հորդորում էին նրանց դուրս գալ, բաց չէին ենթարկվում նրանց հորդորին, նա պատասխանեց. «Տեսել եմ, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, շատ ժողովուրդ կա հավաքված։ Ամեն դեպքում, Հայաստանի ոստիկանապետն եմ, հարկ եմ համարել այստեղ գտնվել, ինքս գնահատել իրավիճակը և ինչու ոչ ղեկավարել այն մասով, որը վերաբերում է ոստիկանությանը»։
Վ. Օսիպյանն ասաց, որ մինչև կրակը չմարվի, մասնագետները չաշխատեն, որը մեկը չի կարող գնահատական տալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել։
ԱԻն հաղորդմամբ, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ: ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը գտնվել է դեպքի վայրում:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 6 տուժած:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։
Ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
- Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում