Քննադատություններից հետո Բրազիլիայի նախագահը բանակն ուղարկել է Ամազոնիայի հրդեհների դեմ պայքարելու
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն զինված ուժերին կարգադրել է օգնել՝ պայքարելու Ամազոնիայում գրանցված ռեկորդային անտառային հրդեհների դեմ։ Այս մասին գրում է BBC-ն։
Բոլսոնարոն այս որոշումը կայացրեց եվրոպական երկրների առաջնորդների կողմից ճնշումներից հետո:
Բոլսոնարոն քննադատել էր այլ երկրների արձագանքը՝ պնդելով, որ հրդեհները «չեն կարող օգտագործվել որպես պատրվակ» պատժիչ սանկցիաների համար։
Նշենք, որ Ֆրանսիան և Իռլանդիան նախօրեին հայտարարեցին, որ չեն վավերացնի հարավամերիկյան երկրների հետ առևտրային հսկայական գործարքը, քանի դեռ Բրազիլիան ավելի շատ ջանքեր չի գործադրում Ամազոնի դաշտավայրում հրդեհների դեմ պայքարելու համար։
Կարծիքներ կան, որ հրդեհներից շատերը սկսվել են կանխամտածված։ Կասկածյալների տակ են ընկնում այն ֆերմերները, որոնք կարող են օգուտ քաղել՝ ունենալով ավելի շատ հողեր:
Բոլսոնարոն հայտարարել էր, որ աջակցում է Ամազոնիայի տարածքները մաքրելուն՝ գյուղատնտեսության կամ հանքարդյունաբերության ոլորտի համար, և բախվել փորձագետների և բնապահպաններիկողմից լուրջ քննադատության, որոնք ասում են, որ նախագահը կանաչ լույս է վառել մշտադալար անտառների ոչնչացման համար։
Նշենք, որ Ամազոնիան մոլորակի ամենամեծ դաշտավայրն է, որն ապահովում է Երկրի թթվաթնի 20 տոկոսն ու անվանվում մոլորակի «թոքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամազոնիա․ Համաշխարհային աստղեր Մադոննան, ԴիԿապրիոն, Շակիրան, Ռոնալդուն կոչ են անում քայլեր ձեռնարկել
- «Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
- Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում