Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է անցնի նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոս 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը ELARD-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է. «Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ»:
Նշենք, որ ELARD-ը իրականացրել է Ամուլսարի ծրագրի համալիր փորձաքննություն ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում: Փորձաքննության եզրակացությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Օգոստոս 23-ին Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ELARD-ի հետ սկայպ-կոնֆերանս անցկացնել՝ եզրակացության վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան