«Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է։
Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին։
Մեր տեղեկություններով՝ Ղուլյանը, լավ հարաբերություններ պահպանելով ՀՀ Ազգային ժողովի իր գործընկերների հետ, դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հավաքը հենց Ղուլյանն էր վարում՝ դիրքավորվելով բեմահարթակի կենտրոնական հատվածում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում