Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Նիսան» և «Օփել» մակնիշի ավտոմեքենաները։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաստատած տվյալներով, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի (ծնված 1938 թ., 1984թ, 1988թ.): ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2013 թ. ծնված ՀՀ քաղաքացի։