Աղտոտված արագիլների ֆիզիկական վիճակն էապես բարելավվել է
«PEES (Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության) հիմնադրամի, TSE (Դեպի կայուն էկոհամակարգեր) հասարակական կազմակերպության, բազմաթիվ բնապահպանների ու կամավորների կողմից Հովտաշեն գյուղում մաքրված և ազատ արձակված արագիլների ֆիզիկական վիճակն այսօր էապես բարելավվել է: Վերջին երկու շաբաթների ընթացքում նրանք զգալիորեն ավելի բարձր են թռչում և շատ ավելի ակտիվ են»: Այս մասին տեղեկանում ենք PEES-ի ֆեյսբուքյան էջից։
«Ինչպես գիտենք, այս ողջ ընթացքում նրանք կերակրվում էին մարդկանց կողմից: Սա հարկադրված միջոց էր նրանց կյանքը փրկելու համար: Սակայն նրանց հետագա գոյատևման համար անհրաժեշտ է, որ արագիլները կրկին դառնան ինքնուրույն. կեր հայթայթեն և պատրաստվեն չվելու:
Այսպիսով, լվացված արագիլների կերակրումները հետզհետե նվազեցվելու են: Եթե մինչ օրս նրանք կերակրվում էին օրական երկու անգամ, ապա այսուհետ մի քանի օր կերակրվելու են օրական մեկ անգամ, այնուհետև՝ երկու օրը մեկ անգամ և այդպես շարունակ, մինչև լիովին ինքնուրույնություն ձեռք բերելը:
Իհարկե, դրանով արագիլներին ուղղված օգնությունը չի սահմանափակվելու: Նրանք մնալու են բնապահպաների հսկողության տակ, և այն արագիլերի համար, որոնք ձմռանը կմնան Հայաստանում, կրկին կկազմակերպվի կերակրման որևէ միջոց:
Եվ իհարկե, բնապահպանների և կենդանասերների անունից երախտագիտության խոսք ենք ուղղում Հովտաշենի գյուղապետ Սուրեն Մկրտչյանին, ով ակտիվորեն աջակցել է ակցիայի ողջ ընթացքին և մինչ օրս պատրաստակամորեն կերակրել է աղտոտված և հետագայում լվացված արագիլներին»,- նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ թռչունների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն էր։
Հարակից հրապարակումներ`
- Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ ամբողջությամբ պարզ չէ
- Շրջակա միջավայրի նախարարությունն ընդամենը թուղթ ստորագրող
- Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին