Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է
Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի: Նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս թիվը վերջնական չէ, քանի որ առաջին դասարանցիների գրանցման գործընթացը շարունակվում է: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանն ասել է, որ այսօրվա դրությամբ գրանցված է 605 առաջին դասարանցի, բայց այդ թիվը վերջնական չէ
Նա նաև նշում է, որ նրանք, ովքեր արտասահմանում են գտնվում և դեռ չեն հասցրել գրանցվել, կարող են դա անել ժամանելուն պես, և նրանց նույնպես կտրվեեն նոութբուքեր:
Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում առաջին դասարանցիները քիչ են. անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 694 առաջին դասարանցի:
Վրաստանի դպրոցներում նեթբուքերը ամեն տարի բաժանվում են մոտավորապես 50 հազար առաջին դասարանցիների: «Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսվել է 2010 թ.-ին:
Նեթբուքերում ներբեռնված են վրացերեն և օտար լեզուների ուսուցման զանազան ծրագրեր, ինչպես նաև մաթեմատիկայի և տրամաբանության, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկների, կրթական և ճանաչողական խաղեր: