Քննչական կոմիտեի արձագանքը՝ Ամուլսարի մասին 3D հոլովակ
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին լուրերը:
Այստեղ նշենք, որ բանը լուրերից անցել էր և քննչական կոմիտեին ուղղակի մեղադրում են ԼԻդիանի փիառ իրականացնելու մեջ։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ:
Համացանցում լուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ:
Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:
Ներկա պահին Քննչական կոմիտեն հրավիրել է թվային տեխնոլոգիաների բնագավառի համապատասխան մասնագետներ՝ արտադրական պրոցեսների նկարագրության, պատկերավորման համար, ովքեր աշխատում են 3D հոլովակի հիմնական տարբերակի պատրաստման շուրջ»,- ասված է պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «400 միլիոն դոլար ներդրած Լիդիանի բորսայի արժեքը 100 միլիոն ա»
- Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
- Ամուլսարի մասին ճիշտ զուգահեռները
- Ամուլսարի հարցում պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. Ատոմ Ջանջուղազյան
- Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- «Լիդիան Արմենիա»-ն պարտավորվում է չմաքրված կոնտակտային ջրերը բաց չթողնել շրջակա միջավայր. ՔԿ
- Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին