Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան
Երևանն այն քաղաքների ցանկում է, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախն են վերադառնում։ Ռիա նովոստին գրում է, որ ռեկորդակիր ուղևորների շրջանում կարելի է նշել նրանց, ովքեր տարեկան 16 անգամ այցելում են Կիև, 15 անգամ՝ Լոնդոն և Վիլնյուս, 14 անգամ՝ Երևան։ Տարվա մեջ մի քանի անգամ ուղևորները թռչում են նաև Կիև, Վիլնյուս, Բելգադ, Ռիգա, Ուրալսկ, Մինսկ և Քութաիսի։
Մոսկվան, Ռոստովը և Վորոնեժը գլխավորում են ռուսական քաղաքների ցանկը, ուր ճանապարհորդներն ամենից հաճախ են վերադառնում, իսկ Լվովը, Քիշնևը և Լոնդոնն առաջատարն են արտասահմանյան ուղղությունների շրջանում։
Փորձագետները վերլուծել են 2018-ի հուլիսից -2019-ի հուլիս գնված բոլոր ավիատոմսերը և կազմել քաղաքների վարկանշային ցուցակ, ուր ճանապարհորդները վերադարձել են մեկ անգամից ավելի։