Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ Ղարիբյանը։
Նախօրեին պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը, նրա խոսքով, Խոսրովի անտառից հեռու է 7-10 կմ, այն արդեն մարվել է։
«Կրակն արգելոցին չի մոտեցել։ Խոսրովի անտառին որևէ վտանգ չի սպառնում, հրդեհը մարված է»,- ասաց Ս. Ղարիբյանը։
Նրա խոսքով, թեև հրդեհը պետական արգելոցի տարածքից դուրս է եղել, սակայն արգելոցի անձնակազմը, տեխնիկան, ջրցան մեքենաները մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ այսօր շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: ԱԻՆ հաղորդմամբ, Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք։ Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն հայտնել էր, որ եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
- Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
- Խոսրովի անտառի այրված հատվածը ծաղկել է
- Ջրցան մեքենաները կազմ-պատրաստ են
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ
- Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում
- Խոսրովի արգելոցի «գորշուկները»
- Խոսրովի արգելոցում եղանակով պայմանավորված հրդեհը բացառում եմ. Արծվիկ Մինասյան
- «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ»
- Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
- Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին