Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը նախաձեռնել են Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Գիտաժողովի կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մատենադարանից տեղեկացնում են, որ միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն ՀՀ-ից և Արցախից, այլև եվրոպական մի շարք երկրներից: