Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհից և գրել է.
«Այս պահին Խոսրովի արգելոցի ամբողջ անձնակազմը հետևում է կրակի շարժին։ Հրդեհի ճանապարհը կտրելու համար ԱԻՆ-ը թրթուրավոր տեխնիկա է տեղափոխում, որ հողային շերտ բացի, կրակին թույլ չտալով արգելոցի սահման հասնի»։
Թռչնասերներ ՀԿ-ի նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ գրել է. «Լուրջ է վիճակը, մեր գործընկերները Արարատի մարզից ամբողջ գիշեր կրակ են հանգցրել Նրանք ասում են, որ սա բնական աղետ չէ այլ մարդու ձեռքի գործ է։ Կարծում եմ՝ հետաքննություն պետք է սկսվի»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում բռնկվել է 76 հրդեհ, մարվել՝ 270 հա տարածք
- Որ նախարարությունն է պատասխանատու հայու «ծխացող օջախի» համար
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»