Գնդեվազում վիճաբանության գործով մեկ մարդ ձերբակալվել է
Գնդեվազում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մի քաղաքացու ականջն են կտրել, մյուսի աչքն են վնասել։ Հիվանդանոցից տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում ստացել է անցած կեսգիշերին։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության Վայքի բաժնում օգոստոսի 25-ին ժամը 0։55-ին հաղորդում է՝ ըստ որի Վայք բժշկական կենտրոն են տեղափոխվել Վայոց Ձորի Գնդեվազ գյուղի երկու բնակիչ։
«Ըստ հիվանդանոցից ստացած տվյալների, տուժածներից մեկն ունեցել է աջ ականջի պատռված վերք, մյուսը՝ ձախ ակնակապիճի կտրված վերք»,-մանրամասնեցին ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 24-ին ժամը 22։0-ի սահմաններում նույն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ։
«Հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է»,-ասաին ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան