Գոմք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ վերսկսվել են Վայոց ձորի Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները:
ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվում է 31 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:
Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: