Կ. Հովհաննիսյան. Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի
«Վերջին շրջանում Ադրբեջանում ակնհայտորեն ավելացել է պատերազմ սկսելու կոչերը, որոնք առայժմ հայտարարությունների տեսքով արվում են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Հիմնականում այդ տեսակ հայտարարություններով հանդես են գալիս այն քաղհասարակության ներկայացուցիչները, ովքեր տարբեր տեսակի աներևույթ թելերով կապված են իշխանության հետ:
Հետաքրքրի է, որ պատերազմի կոչեր հնչեցողներին տրամադրում են նաև մեդիահարթակներ, ակտիվ լուսաբանվում են նրանց ելույթները, ծրագրերը: Անշուշտ, Ադրբեջանը փորձում է այս կերպ ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի...»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը։