Ցուցադրվել են Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի մեդալները
Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի մեդալները, որոնք օլիմպիական մեդալների նման ձուլվել են բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի վերամշակված մետաղից, ցուցադրվել են խաղերի բացման արարողությունից ուղիղ մեկ տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Յուրաքանչյուր մեդալ ունի մեկից երեք փորագրություն դրա գույնը հպումով որոշելու համար:
Ոսկե մեդալն ունի մեկ փորագրություն, արծաթե մեդալը` 2, իսկ բրոնզե մեդալը` 3 փորագրություն: Մեդալի երկու կողմում բրայլյան տառերով գրված է «Տոկիո-2020»:
Իսկ Ռիո-2016-ի մեդալները պարունակում էին տարբեր քանակությամբ պողպատե գնդիկներ` կախված մեդալի գույնից, այնպես որ դրանք ցնցելիս տարբեր ձայներ էին գալիս և տեսողական խնդիրներ ունեցող մարզիկները մեդալը ցնցելով կարողանում էին որոշել դրա գույնը:
Բացի այդ, Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները ցուցադրել են նաև Պարալիմպիկ ջահի մրցավազքի մարզաշապիկները, որոնց վրա, ինչպես և մեդալների վրա պատկերված է ավանդական ճապոնական հովհար:
Հովհարի բոլոր փետուրները միացված են մեկ հանգույցով, որն ասես տարբեր ազգությունների մարզիկներին միմյանց հետ կապող օղակ լինի: Իր հերթին փետուրների հյուսվածքը խորհրդանշում է մարդկանց սրտերի կենսունակությունը և Ճապոնիայի բնության բազմազանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա