Քննության է ենթարկվել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ: ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ քննության է ենթարկվել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և մանրամասն վերլուծվել դրանցից բխող գործողությունները:
Նախարար Ցոլակյանը նշել է, որ այսուհետ յուրաքանչյուր խոշոր հրդեհից հետո պետք է իրականացվի մանրամասն վերլուծություն, հստակեցվի պատճառները, անվանական պատասխանատվություն սահմանվի թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվեն աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները: Ֆելիքս Ցոլակյանը երախտագիտություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին՝ կարևորելով կրակի հետ կռիվ տվող փրկարարի նվիրումը, ով առանց վարանելու վտանգում է սեփական կյանքը, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրը:
ԱԻ նախարարի համոզմամբ, փրկարար ծառայողի հերոսականությունը պետք է գնահատվի և հասարակությունը պետք է ճանաչի իր փրկարարներին: Նախարարն առաջարկելու է հնարավորինս բարձրացնել փրկարարների աշխատավարձը:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, արդյունքի հասնելու համար մշտապես կարևորվելու է կարգապահությունը, կազմակերպվածությունը, թերացմանն ու լավ աշխատանքին համարժեք գնահատական տալու մոտեցումը:
Առկա խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետի որոշմամբ ստեղծված շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանին հանձնարարել է ահազանգերի ժամանակ, ըստ գործառույթների, տեղեկացնել շտաբի անդամներին և հետևել, որպեսզի մյուս գերատեսչությունները կատարեն վարչապետի որոշմամբ պատվիրակված պարտականությունները:
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Գրիգորյան. Անտառային հրդեհների 96%-ը մարդածին է
- Գոմք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- «Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
- Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
- Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
- Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
- Մեկ օրում բռնկվել է 76 հրդեհ, մարվել՝ 270 հա տարածք
- Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է
- Մեկ օրում բռնկվել է 99 հրդեհ, ներգրավվել է 106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ
- Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է
- Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- Սյունիքի մարզում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ
- Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
- Հրդեհ Արայի լեռան ստորոտում
- Հրդեհ սառնարանների պահեստում
- Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Սյունիքի անտառում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են
- «Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում. Փաշինյան
- Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Հրդեհ՝ «Արևիկ» ազգային պարկի հատվածում
- «Արևիկ» ազգային պարկի հրդեհը մեկուսացվել է
- Իսկ հրդեհը վառած տեղն է վառում