Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին աճել է 6.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8%-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 8.4%-ով, շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5%, առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.9%-ով, ծառայությունների ծավալն էլ առանց առևտրի՝ 15.2%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.9%-ով:
Վիճակագրության համաձայն, 2019 թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5%։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 2.3%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 3 %-ով, ներմուծումը՝ 1.9%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 10%-ով: