Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Այսօր 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ այդ տարածքում հրդեհը բռնլել էր օգոստոսի 23-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Դեպքի վայրում սահմանվել էր հերթապահություն (20 փրկարար):
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
- Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
- Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
- Խոսրովի անտառի այրված հատվածը ծաղկել է
- Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում
- Խոսրովի արգելոցի «գորշուկները»
- Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան