Գերմանիան հայտնել է ՀԸԳՀ վավերացումն ավարտին հասցնելու վերաբերյալ
Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված պայմանագիր է։
2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Տուսկ․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ է ու սատարում է Հայաստանի արդիականացմանը
- Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Չեխիան լիովին ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը
- Սլովակիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին
- Շվեդիան միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա