Էրիկ Գրիգորյան. Անտառային հրդեհների 96%-ը մարդածին է
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշում է՝ մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով:
Հ.Գ. Ըստ վիճակագրության անտառային հրդեհների 96%-ը մարդածին է (անփութություն կամ միտումնավոր):
Նշենք, որ այս տարի հրդեհներ են բռնկվել Մեղրու տարածաշրջանի անտառում, Արևիկ ազգային պարկում, «Խոսրովի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- «Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
- Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
- «Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ