Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը։
Նախօրեին իր առաջին մենամարտն է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչներից Անի Հովսեփյանը։ 64 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին հաղթել է Խորվաթիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Անի Հովսեփյանը Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանն փոխչեմպիոնն է։
Օգոստոսի 26-ին պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա