Վերադարձ ու նորեկներ. Ալաշկերտը հայտարարել է 3 համալրման մասին
Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է թիմը 3 ֆուտբոլիստով համալրելու մասին: Ինչպես տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից՝ «Ալաշկերտ» է վերադարձել կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր գավաթակրի կազմից և համալրել սերբական «Պրոլետերի» կազմը:
«Ալաշկերտում» հանդես կգա նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 25-ամյա դարպասապահ Գոռ Մանուկյանը, որը «Փյունիկի» սան է և վերջերս հեռացավ ակումբից:
Աբրահամ Խաշմանյանի տրամադրության տակ կլինի նաև 23-ամյա կիսապաշտպան Էդուարդո Ավագյանը, որի վերջին ակումբը նույնպես «Փյունիկն» էր: Մինչ այդ Ավագյանը խաղացել է «Բանանցում» և «Արցախում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա