Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ
2019-ը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն 80 տարեկան է:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու կառավարության աջակցությամբ մանսուրյանական տարում հայ հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն՝ մասնակից դառնալու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երբ քննարկում էինք, մաեստրոն չէր ուզում ֆիլմեր իր մասին կամ որևէ այլ ձևափաչ, քան համերգներն են: Քաղաքն այդքան բյուջե չուներ, և քաղաքապետը դիմեց կառավարություն: Ծրագիրը դառնալու է տարվա մշակութային զարկերակը»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով, քաղաքապետարանի առաջարկից ոգևորված էին, և սա մի նշանակալի ազդակ է, որ կարող է ունենալ շարունակություն։
«Մանսուրյան-80» երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի «Վերածննդի» հրապարակում: Բացօթյա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոմեղեդիները։ Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ։
«Իմ երաժշտությունների մի մասի նոտաները չկան անգամ իմ գրադարանում: Դրանք ժամանակին հանձնել եմ Մոսկվայի կինոմատոգրաֆիստների միություն: Այժմ մեծ աշխատանք է տարվել» ,-պատմել է Տիգրան Մանսուրյանը:
«Մանսուրյան-80» համերգաշարի 5 համերգների ընթացքում կհնչեն մաեստրոյի կինոերաժշտությունը, նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։
Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Մանսուրյանի կինոերաժշտությամբ։
Համերգների մուտքը կլինի տոմսերով, և բոլոր երաժշտասերները հնարավորություն կունենան համերգաշարի մասնակից դառնալ։
«Այսչափ հոգածություն ես երբևէ չեմ զգացել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ»,-ասել է մաեստրոն:
Փառատոնը կեզրափակվի Գյումրիում, սեպտեմբերի 13-ին՝ «Սև բերդ» հուշարձանում։
Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում կթողարկվեն սահմանափակ թվով արծաթյա հուշանվերներ։ Դրանք հատուկ համերգաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանող հյուրերին տարիներ անց կհիշեցնեն երաժշտական բացառիկ օրերի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում
- Մաեստրո Մանսուրյան. համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին
- Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի
- Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո
- Տիգրան Մանսուրյան. Սա մեր ընտանիքի փաստագրությունն է
- Տիգրան Մանսուրյան Իսահակյանի հետ
- Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով
- Տիգրան Մանսուրյան. Այս ֆիլմն իրապես ես եմ
- «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
- Տիգրան Մանսուրյանի այցելությունն Անթիլիասի Մայրավանք
- Տիգրան Մանսուրյան. Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել
- Ամենացանկալի մաղթանքն իմ կնոջից կուզեի լսել. Մանսուրյան
- Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանը՝ ՀՀ նախագահի 2017թ. հատուկ մրցանակակիր
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
- «Եթե ես հիմա հաղթեմ, նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ». Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանը՝ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր
- Արթիկի մշակույթի կենտրոնն այսուհետ կրում է Տիգրան Մանսուրյանի անունը
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան