Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին. «Ռիա Նովոստի»
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միաայն ռուսական ORSIS ընկերությունը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մրցույթն առանց պատճառների մասին բացատրություն տալու չեղարկվել է։ ORSIS-ն էլ դիմել է դատարան ու իրավաբանի՝ ներկայացնելու իր շահերը Հայաստանում։ Արդյունքում հայց է ներկայացվել։ Ըստ աղբյուրի, պաշտպանության նախարարությունից էլ հաստատել են քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը։
«Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, թե մենք չենք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Մենք հաջորդ մի քանի շաբաթաների ընթացքում ներկայացրել ենք ողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես պահանջել է նախարարությունը։ Արդյունքում հայտարարվել է, թե իբր մենք ստացման-ընդունման վերաբերյալ որոշ բաներ չենք ներկայացրել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։
Նա նաև ասել է, որ նախարարությունը պահանջել է նաև մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիք, մինչդեռ օրենքը նման բան պահանջում է միայն այն դեպքում, երբ ընկերությունը հաղթում է մրցույթում ու ինքն էլ հրաժարվում է պայմանագրի ստորագրումից։
Նրա կարծիքով, ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը։ Ենթադրվում է, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի հասնող գումարի մասին է։