ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության եզրափակիչ։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։
200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա օգոստոսի 25-ին։
Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության եզրափակչում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա