Քաղաքական 14:04 26/08/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում

Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։

Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը,  հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։ Բայց ֆիլմի և իրական կյանքի տարբերությունը հսկայական է, և այսօր չկա որևէ երաշխիք, որ այս ֆիլմի ավարտով չի սկսվելու ավելի վտանգավոր ու ավելի սարսափելի ֆիլմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է, սցենարներն էլ՝ տարբեր։

Հաշվարկել, թե ի՛նչ կանխատեսելի զարգացումներ կլինեն Հայաստանում՝ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, շատ դժվար է. շեղումները կարող են լինել էական։ Հայաստանը դեռևս գտնվում է շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ։ Ցավոք՝ հենց շոկային իրադարձություններն են այլևս որոշում մեր ներկան, այլ ոչ՝ գրագետ և կանխատեսելի զարգացումները։ Մայիս ամսից սկսած՝ մեր կյանքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են տրամադրությունները երկրում, որոնք ստիպել են նորանոր շերտերի՝  ինքնուրույն մտածելու փորձեր անել, և որոնք փոխել են երկրի ընդհանուր հետհեղափոխական մթնոլորտը։ Մայիսին տեղի ունեցած՝ դատարանների շրջափակման օպերացիան, 24 ժամվա մեջ փոխված՝ դրան հաջորդող տեքստերի և քայլերի սցենարը, թեպետև ժամանակի ընթացքում մեղմվեցին, բայց հայաստանյան իրականությունը և մթնոլորտը մինչ այդ և դրանից հետո արդեն լրիվ այլ էին։ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը հաջորդ շոկն էր, որը հասարակությա ն մեկ այլ շերտի ստիպեց՝ մտահոգվել երկրի էներգետիկ անվտանգության և ընդհանրապես համակարգերի պրոֆեսիոնալ կառավարման հարցով։ Ի դեպ՝ մինչ այսօր հանրությանը չեն տրվել հայկական «բլեքաութի» պաշտոնական բացատրությունները՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ո՞ր համակարգերը չաշխատեցին, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր ուներ, և վերջապես՝ ապահովագրվա՞ծ ենք արդյոք հաջորդ նման վթարներից։ Սրա մասին իշխանությունը չի խոսում իր անվերջանալի լայվերի ու միտինգների ժամանակ։

Սահմանադրական Դատարանի կեղծ ճգնաժամը և դատավորի՝ որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը հաջորդ շոկն էր, որին լայն զանգվածները մասնակից չեղան, բայց ակտիվ շրջանակները, նույնիսկ՝ իշխանական, հասկացան, որ երկրում շատ կարևոր բաներ այնպես չեն գնում։ Նույնիսկ իշխանական շրջանակները հասկացան, որ իրենց վերապահված է «cheers team»-ի ֆունկցիան, և որ որոշումները կայացում են լրիվ այլ՝ փակ սենյակում, որի կազմն իրենց հետ կապ չունի։ Իջևանում ուժի անզուսպ կիրառումը նոր շոկ էր, որն արդեն զանգվածների մոտ հարցեր առաջացրեց։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսված՝ մեկ սենյակից  ողղորդված հաշվեհարդարը շոկ էր դատաիրավական համակարգի և հանրության գիտակից  շրջանակների համար։ Ամուլսարի պատմությունը, խնդրի ընկալման և մեկնաբանման պարզունակությունը ընթացիկ շոկեր են, որոնք դարձյալ փոխում են մթնոլորտը երկրում։
Ինչու՞ եմ ես սրանք թվարկում. ցույց տալու համար, որ երկրում մայիս ամսին մթնոլորտը լրիվ ուրիշ էր, հիմա լրիվ՝ ուրիշ։ Այնինչ՝ անցել է ընդամենը 3 ամիս։ Ի՞նչ կլինի հաջորդ երեք ամսից՝ ես չգիտեմ, բայց հստակ է մեկ բան. գործող իշխանությունը  երկրում մթնոլորտը սարքում է  այդպիսին։ Պետությունը ոլորտ առ ոլորտ սկսեց կորցնել կայունության իր ռեսուրսը՝ այն փոխարինելով շոկային անկայուն կառավարմամբ։ 

Կա հաջորդ լուրջ խնդիրը. արտաքին ուժերը, որոնք ուղղակի շահագրգռված են Հայաստանում քաղաքական և հասարակական ապակայունացում մտցնելու հարցում։ Դա նրանց առջև դրված խնդիրն է, դա նրանց նպատակն է։ Նրանց ուրիշ ոչինչ Հայաստանում չի հետաքրքրում։
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ ապակայունացումը Հայաստանի համար չափազանց ռիսկային, չափազանց վտանգավոր զարգացում է։

Իրավիճակն իսկապես շատ բարդ է, որովհետև մի կողմից ակնհայտ է, որ այսպիսի կառավարումով երկիրն արագ մտնում  է շոկերի ու ապակայունացման փուլ, իսկ մյուս կողմից՝ որևէ համակարգ պատրաստ չէ այս իշխանության արագ փլուզմանը։ Մեր երկրի ընթացիկ սթրես-թեսթի արդյունքները այլևս հայտնի չեն, և հայտնի չէ, թե ո՛ր շոկերին ի՛նչ դիմադրության ռեսուրս ունենք։  Ես հասկանում եմ, որ շատերին այս միտքը դուր չի գա, բայց ավելի լավ է՝ դատենք սառը փաստերով։
Իշխանության համակարգում. ունենք մեկ մարդու վրա հիմնված իշխանություն, գրեթե անհայտ անձանցից կազմված խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն։ Նրանց 90 տոկոսը հանրությանը մինչ այսօր անծանոթ դեմքեր են։
Իշխանությունից դուրս. կան շատ դեպքերում փորձառու, գրագետ անհատներից կազմված շրջանակներ, բայց, որպես համակարգ, ունենք անվարկանիշ և դեֆոլտի ենթարկված քաղաքական ուժեր, որոնք (որը գուցե ամենավատն է) չունեն ամբողջական  ձևակերպված տեսլական, ասելիք, այս պահի իրողությունների վրա հիմնված՝ երկրի զարգացման սեփական փաթեթ։ Այդ դեպքում ինչո՞վ են ներկայանալու հանրությանը։ Ինչո՞վ են փոխարինելու այսօրվա անայլընտրանք դատարկախոսությանը։

Հանուն Հայաստանի Հանրապետության
Կա մի պրոցես, որը պետք է զուգահեռ սկսվի և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից  դուրս։ Խոսքը քաղաքական գրագետ և հրատապ  լուծումների մասին է։

Իշխանությունը (տվյալ դեպքում՝ պետությունը) այսօր չունի իշխող քաղաքական ուժ. սա շատ խոցելի է դարձնում իշխանությունը և ճանապարհ բացում երկրի ապակայունացման համար։ «Լարած տիկնիկների» կոնցեպցիան ցանկացած՝ թիչ թե շատ ուժեղ ցնցման պարագայում կարող է փլվել։ Վկան՝ Ամուլսարի՝ ամենևին ոչ ամենաբարդ խնդիրը, որից նոմինալ իշխող ուժը կտրուկ ճաքեր տվեց։ Նման քաղաքական թիմ չի լինում։ Քաղաքական ամուր թիմը շոկերին դիմակայելու համար է։ Այն, ինչ այսօր կա, տարբեր հկ-ների ներկայացուցիչների ասոցիացիա է հիշեցնում՝ յուրաքանչյուրը՝ սեփական նեղ անձնական օրակարգով։ Հիմա իշխանությունը պիտի հասկանա, որ նոր-նոր պետք է սկսի իրական քաղաքական ուժի ձևավորումը, որը չի լինի մեկ մարդու պաշտամունքի բազայի վրա, չի լինի միայն այդ նպատակի համար, և որը կփորձի քաղաքական միտք ու զարգացման ծրագրեր գեներացնել։  Ո՞վ կարող է սա նախաձեռնել։ Իհարկե, ամենամեծ շանսը ունի վարչապետ Փաշինյանը։ Այս քայլը՝ զուգակցված մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետների վերանայմամբ, էապես կփոխի մթնոլորտը երկրում, և մեծ քայլ հեռու կպահի պետությունը ապակայունացումից։ Ամեն ինչից անկախ՝ այս քայլը հնարավորություն կտա որևէ պահի անցնցում և երաշխիքային հեռացման, նորմալ քաղաքական փոփոխությունների։
Իսկ ի՞նչ պրոցես է անհրաժեշտ սկսել ոչ իշխանական շրջանակներում։  Առաջին հերթին՝ երկրի զարգացման, մոդեռնիզացիայի փաստաթղթի մշակում՝ հստակ քայլեր, հստակ ժամանակացույց, հստակ նպատակներ՝ ռիսկերի հաշվարկով և դրանց կառավարման հաշվարկներով։ Այդ փաստաթղթում պետք է տրվեն բոլոր հիմնական հարցերի պատասխանները՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ նպատակներ ենք դնում, ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ մարտահրավերների ենք դիմակայելու և այլն։ Սա պետք է կազմվի, սա պետք է հնչեցվի, սա պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո միայն իրավունք կունենանք ասելու. այսօրվա դատարկ անհեռանկարայնությանը, ահա՛, մենք առաջարկում ենք այս այլընտրանքը։ Եվ այդ զարգացման ծրագրում ամեն անձ, ամեն ընտանիք ու ամեն սոցիալական շերտ պետք է տեսնի իր մասը, իրեն վերաբերող հատվածը։

Սա այն պրոցեսն է, որը երկրի համար կստեղծի որոշակի անվտանգության բարձիկ, կզսպի մեծ տեմպերով դեպի անկանխատեսելիություն տանող ներկան։ Եվ վերջապես՝ սա այն պրոցեսն է, որը թույլ կտա, իշխանության առողջացմանը զուգահեռ, գտնել չպատերազմելու, այլ՝ բանավիճելու հարթությունը։Սա կբերի ոչ իշխանական շրջանակների զտման, դիմագծի ձևավորման։ Եվ վերջապես՝ այսպես հնարավոր կլինի հասարակությունը կրկին վերադարձնել ամենօրյա խաղաղ կյանքին, պրոցեսներում նորից կսկսեն իրենց կարևոր դերերը ստանձնել ոլորտային մասնագետները, կկարևորվեն միտքը, գրագիտությունը, զսպվածությունը։

Պոպուլիզմն իր սոցցանցային խաղը կխաղա միայն նախընտրական որևէ շրջանում, այլ ոչ՝ ամեն հնարավոր առիթի դեպքում։ Աղմուկը կդադարի դոմինանտ լինել երկրի կառավարման գործում։ 
Չգնալ նշված ճանապարհով՝ նշանակում է՝ խորացնել «ոչ ոք ոչնչի պատրաստ չէ» վիճակը։ Եթե քաղաքական համակարգը որևէ սցենարի պատրաստ չէ, ապա կլինի ինքնահոս՝ իր բոլոր բացասական դրսևորումներով և արտաքին ազդեցության կտրուկ մեծացմամբ։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}