սԴամբուլյան արգելակներ
Մինչ ՀՀ քաղաքացիները ստորագրահավաք են անում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, ՀՀ իշխանությունները որոշեցին սեղմել արգելակներին։ Եթե մինչ այս «բացատրում» էին «անհասկացող» համերկրացիներին, թե որքան անհրաժեշտ է այդ կոնվենցիան, որ առանց դրա կանանց չծեծել չի լինի... ապա այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, թե՝ կոնվենցիան այս տարի Խորհրդարան չի գա։
Հասկացա՞ն իշխանությունները քաղաքացիների պահանջներն ու սկզբունքները՝ դժվար է ասել, որովհետև նախարարի ասելով՝ պարզապես սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։
Ու ի՞նչ պիտի ասի Վենետիկյան հանձնաժողովը. թե՝ գիտեք, հայ ազգ, ամոթ է վավերացնել մի կոնվենցիա, որն այնքան էրոտիկ է, որ թույլ է տալիս, նույնիսկ՝ հնարավոր է ստիպի, որ տղամարդիկ կիսեն անկողինը. Թե գիտեք, հայ ազգ, առանց կոնվենցիայի էլ կարող եք ձեր կանանց ու ամուսիններին չծեծել. Թե գիտեք, հայ ազգ, ի վերջո, պապերի պատվի հարց է՝ չընդունել մի կոնվենցիա, որի անունն է «Ստամբուլյան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան